Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Տարիքը խոչընդոտ չէ երջանիկ ինտիմ կյանքի համար

Տարիքը խոչընդոտ չէ երջանիկ ինտիմ կյանքի համար

Հոգեբան և լրագրող Սյուզան Բրաունը գիրք է թողարկել, որը մեծ վաճառք ունի ԱՄՆ-ում: Հեղինակի գլխավոր ենթադրությունն այն է, որ 50-ից մի փոքր անց բոլոր կանայք պնդում են, որ սեքսից բավարարվածությունն աճում է տարիների հետ և 50-60 տարեկանում հասնում է գագաթնակետին: Տարիքը խոչընդոտ չէ երջանիկ սեքսուալ կյանքի համար և ահա թե ինչու:

 

Այդ տարիքում կնոջն արդեն չի անհանգստացնում սերնդի շարունակությունը: 

 

Երեխա ունենալու տարիքում սեռական հարաբերության ժամանակ նա ենթագիտակցաբար մտածում է այդ մասին` կա՛մ վախենում է հղիանալուց, կա՛մ էլ հակառակը` պայքարում է դրա համար: Իսկ ցանկացած հոգեբանական մտահոգություն խանգարում է թուլանալ և հաճույք ստանալ:

 

Նա կարողանում է զատել սեքսն ու սերը: Ժամանակակից աշխարհում մարդիկ ապրում են չհրապարակված օրենքներով` «զուգընկերները պետք է հոգով հարզատներ լինեն», «սեր մինչև մահ», «հաշվարկով ամուսնությունը սխալ է» և այլն: Սակայն տարիքը ստիպում է հանել վարդագույն ակնոցը և նայել կյանքին այնպիսին, ինչպիսին որ կա: Տարիները մեզ տալիս են ոչ միայն կնճիռներ և ալեհերություն, նրանք տալիս են փորձ, իմաստություն և գիտակցություն, որ սեքսը շատ էլ լավ կարող է առանց սիրո լինել: Այդ ժամանակ կինն արդեն չի սպասում վարդերի և քնքշանքների: Նա ուղղակի հաճույք է ստանում: 

 

Նա ազատ է և կորցնում է ամոթի ցանկացած զգացում: 

 

Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչպես է փոխվում կնոջ պահվածքը մենոպաուզայից հետո: Նա դադարում է ամաչել իրենից ու իր ցանկություններից: Նա արդեն չի մտածում, թե ինչ կասեն մարդիկ: Վերջապես հանգստացել են հորմոնները: 50 տարեկանից հետո կնոջն այլևս չի անհանգստացնում տհաճ ֆիզիոլոգիական և հոգեբանական խանգարումները, և հորմոնների հուզական փոթորիկներ այլևս չկան: Հիմա նա արդեն հաստատ գիտի ինչպես հասնել օրգազմի: 

 

Հետազոտության ընթացքում` կանանց մեծ մասը հաղորդել է, որ դրական փոփոխություններ կան ոչ միայն սեքսուալ բնագավառում, այլև հուզական: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. http://www.orangesnow.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ